Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ 40 աստիճան տաքությունը կպահպանվի դեռ 6 օր. եղանակը Հայաստանում

«Երևան, Արարատ և Արմավիր, դեռ 6 օր քառասունքի մեջ ենք (+40), այնպես որ տրմադրվեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 25-27-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: