Search
Close this search box.

ՀՔԱՎ: Վերաքննիչ դատարանը կքննի 1000 դրամների մասին օրենքի դեմ ՀՔԱՎ աշխատակիցների բողոքը

2018 թ. հուլիսի 26-ին՝ ժամը 11:40-ին, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կքննի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք՝ 2017 թ. հոկտեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱՎ աշխատակիցների հայցը:

Վերաքննիչ բողոքում հիմնավորումներ են ներկայացվել այն մասին, որ դատարանը օբյեկտիվ քննություն չի իրականացրել և որ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը չստուգելով կայացրած վճիռը օրինական չի կարող լինել: Դատարանի այդ վճռով խախտվել են հայցվորների իրավունքներն ու ազատությունները: