Search
Close this search box.

«Սանիթեք»-ը շարունակում է ներողություն խնդրել ու քաղաքը թողնել աղբի մեջ

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ընկերությունը եւս մեկ անգամ հայցում է քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար: «Սանիթեքը», Երեւանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետեւանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:

Հարկ ենք համարում անդրադառանալ նաեւ վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում եւ չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով:

Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է»: ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ընկերությունը եւս մեկ անգամ հայցում է քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար: «Սանիթեքը», Երեւանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետեւանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:

Հարկ ենք համարում անդրադառանալ նաեւ վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում եւ չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով:

Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է»: