Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի անսպասելի հայտարարությունը ռուս պրանկերների մասին

Հուլիսի 20-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուս պրանկերների մասին հարցին, որոնք արդեն մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարում են եվրոպական երկրների, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների եւ խոսում են Նիկոլ Փաշինյանի անունից: Վերջինը Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերին եւ եվրահանձնակատար Մոգերինիին նրանց զանգն էր:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իհարկե այստեղ կա հումոր, սակայն ինքը կարծում է նաեւ, որ կա նաեւ քաղաքական ենթատեքստ, եւ այդ զանգերի միջոցով խոսակցության հեղինակները փորձում են ճշտել, թե ինչքանով է Եվրամիությունը աջակցել Հայաստանի հեղափոխությանը: «Ես հույս ունեմ ճշտել-վերջացրել են, այդքանը», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ըստ ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունների, պրանկերները սերտ աշխատում են ՌԴ հատուկ ծառայությունների հետ որպես տեղեկատվական խողովակ: