Search
Close this search box.

Սկանդալ. «Լիսկա»-ն իր տղաներին բանակից ազատել է կեղծ հիվանդությամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանությաւն Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում հաշվառված 24-ամյա Տիգրան Խաչատրյանը, Գորիս քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցում հաշվառված 22-ամյա Տրդատ Խաչատրյանը, 16 տարեկան դառնալով, զինվորական կոմիսարիատւմ անցել են համապատասխան կցագրման, որտեղ էլ ճանաչվել են պիտանի ժամկետային զինվորական ծառայության համար:

Դրանից հետո Տ. և Դ. Խաչատրյանները առողջական վիճակի հետազոտման ակտերով ճանաչվել են «նևրասթենիա թեթև արտահայտված» ախտորոշմամբ հիվանդներ ու դրա արդյունքում ստացել են տարեկետումներ և ՀՀ զինապարտության մասին օրենքի 15-2 կետոի հատկանիշով եղբայրները հաշվառվել են պահեստազորում:

Ոստիկանության ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Սուրիկի Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազտավելու հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ բժշկական, որոնք օգտագործելով, ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:

Կայքի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Տիգրան և Տրդատ Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ՝ Սուրեն Խաչատրյանի տղաներն են: