Search
Close this search box.

«Փաստ». Ինչ ունեցվածք ունի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 1–ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Խանդանյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան ու առանձնատուն: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ 85 հազար և 100 հազար դրամների չափով: Դրամական միջոցներն էլ կազմել են 2 միլիոն 500 հազար դրամ: Որպես եկամուտների աղբյուր է ծառայել աշխատավարձը, որը կազմել է 4 միլիոն 130 հազար դրամ:

Խանդանյանը 2015–2016թթ. աշխատել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունում, որպես հաղորդակցության պատասխանատու, իսկ 2016–2018թթ.՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում, որպես բովանդակության պատասխանատու, խմբագիր»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: