Search
Close this search box.

Վահան Շիրխանյանն նույնպես ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով դատական նիստում դատարանը բավարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը:

Հիշեցնենք` 2015-ին Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 223-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու, ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի՝ կազմակերպված խմբի հետ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ ՔՕ-ի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ: