Search
Close this search box.

Հայ կարատեիստները մեդալներով են վերադարձել Հունգարիայից

Հունիսի 23-ին Հունգարիայում կայացել է Կիոկուշին կարատեի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացրել է 5 մարզիկ, որոնցից 4-ը մեդալներով են վերադարձել հայրենիք՝
1. Հովհաննես Սարգսյան- 2-րդ տեղ (կումիտե)
2. Գևորգ Գևորգյան- 2-րդ տեղ (կումիտե)
3. Վահագն Հակոբյան- 3-րդ տեղ (կումիտե)
4. Մհեր Գևորգյան- 3-րդ տեղ (կատա)
Նշենք, որ առաջնության «Լավագույն տեխնիկայի» համար նախատեսված 2 մրցանակներին էլ արժանացել են հայ մարզիկները՝ երիտասարդների մեջ՝ Հովհաննես Սարգսյանը, պատանիների մեջ՝ Վահագն Հակոբյանը: