Search
Close this search box.

Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագիծն ընդունվեց

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քիչ առաջ Գյումրու ավագանու իրավական հարցերի հանձնաժողովը (8 հոգուց ներկա էին 3 հոգի, ըստ կանոնակարգի՝ դա ապահովված քվորում է) միաձայն հավանություն տվեց Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգայանին և Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու ԳԱԼԱ խմբակցության որոշումների նախագծերին: Գորիկ Հակոբյանի դեպքում՝ հավանություն չտվեց, հանձնաժողովի անդամներից մեկը ձեռնպահ եղավ՝ բացատրելով, թե «մեռած մարդ է»:

Անկախ հավանության արժանանալու կամ չարժանանալու հանգամանքներից, բոլոր չորսին ԳՊՔ կոչումից զրկելու որոշումների նախագծերը դրվում են Ավագանու հունիսի 18-ի օրակարգում և քննարկվելու է ընդհանուր կարգով: Ավագանու նիստը դռնբաց է: Սկիզբը ժամը 12-ին: