Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ուռուցքային հիվանդությունների թանկարժեք բուժումը չպետք է մնա միայն հիվանդի ուսերին. Վահե Տեր- Մինասյան

Ուռուցքային հիվանդությունները շատ թանկարժեք բուժում են պահանջում եւ ամեն բան պետք է արվի, որպեսզի այդ բեռը ամբողջությամբ չմնա քաղցկեղ ախտորոշում ունցեղ մարդու ուսերին. Ծաղկաձորում կազմակերպված գիտապրակտիկ սեմինարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել առողջապահության նախարարի խորհրդական Վահե Տեր-Մինասյանը: Նա ընդգծել է, որ ուռուցքաբանական հիվանդությունները ամենից շատ ներդրումներ պահանջող ոլորտն է ամբողջ աշխարհում եւ Հայաստանը չպետք է հետ մնա: «Հուսով եմ, որ Հայաստանում եւս շուտով ավելի լուրջ արդյունքներ կկարողանք գրանցել, քան մինչեւ այսօր:  Ուռուցքային հիվանդությունները շատ թանկարժեք բուժում են պահանջում եւ կարեւոր է, որ մենք կարողանանք հասնել նրան, որ այդ հիվանդության բեռը չմնա միայն հիվանդի  վրա»-, ընդգծել է նա՝ կարեւորելով միջազգային գիտաժողովների ու փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպումը: «Հայաստանում շատ են լավ բժիշկները, որոնց անընդհատ պետք է հնարավորություն տրվի մասնակցել փորձի փոխանակման ծրագրերին, վերապատրաստումներին: Եթե մասանգետները իրենց համար կարողանան գտնել անգամ մեկ-երկու կետ, որ կօգտագործեն պրակտիկայում, ուրեմն հրաշալի է»,- նկատել է նա:

Ծաղկաձորի գիտապրակտիկ սեմինարը կազմակերպվել է Երեւանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոքչյանի նախաձեռնությամբ եւ «Էրեբունի» բժշկականկենտրոնի  ու «Դավիդյանց» լաբորատորիայի աջակցությամբ:

«Նման կոնֆերանսները շատ կարեւոր են ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարու , քանի որ  բոլոր բժիշկները չէ, որ հնարավորություն են ունենում  միջազգային կոնֆերանսներին մասնակցելու: Այսպիսի մեծ անուն եւ վաստակ ունեցող բժիշկներին հրավիրելով Հայաստան՝մենք նպատակ ունենք  մեր ուռուցքաբանների գիտելիքները թարմացնել, վերապատրաստել եւ մտքերի փոխանակում, բժշկական քննարկումներ  կազմակերպել, չ՞է որ քննարկման մեջ է ծնվում ճշմարտությունը: Կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ սա Հայաստանում  առաջին կոնֆերանսն է եւ մենք  նախատեսում ենք որ հաջորդը նվիրված կլինի թոքի եւ կոլորեկտալ քաղցկեղին»,-նշել է Հայկուհի  Գյոքչյանը:

Սեմինարին մասնակցելու հրավեր են ստացել Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի,  Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի, Ղազախստանի Մամոլոգիայիկ ենտրոնի, Բելգիայի ONCO DNA գենետիկայի կենտրոնի բարձրակարգ մասնագետներ, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր ԲԿ-ների եւ Արցախի ուռուցքաբանները:

«Նման միջոցառումները չափազանց կարեւոր են , քանի որ այն ոլորտը, որտեղ մենք աշխատում ենք ամեն օր է զարգանում եւ առանց փորձի փոխանակման, առանց նման հանդիպումների անհնար է առաջ  շարժվել:  Այսօր այստեղ են հավաքվել ուռուցքաբանության տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետներ եւ կարծում եմ մենք բավականին արդյունավետ քննարկումներ կունենանք»,- ասել  է Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի ուռուցքաբան Իրակլի Զումբաձեն:

Ելույթներից ու քննարկումներից բացի նախատեսված են եղել նաեւ պրակտիկ խորհրդատվություններ: «Կոնֆերանսի երկրորդ մասը նվիրված է  ծանր դեպքերի քննարկման: Մեր մասնագետները կներկայացնեն այն դեպքերը, որոնց բուժման գործում մենք դժվարություններ ունենք եւ արտերկրի մասնագետները,  որպես էքսպերտներ, իրենց կարծիքը կասեն բուժման վերաբերյալ: 6  հիվանդի ենք անմիջականորեն օգնելու այս  սեմինարի արդյունքում»,-նշել է Հայկուհի Գյոքչյանը:

[smartslider3 slider=260]