Search
Close this search box.

Էդուարդ Շարմազանովի եղբայրն ազատվեց աշխատանքից

ՀՀ ոստիկանապետի հրամանով, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը (ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է): Նրա փոխարեն նշանակվել է Արտակ Գյուրջանյանը:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր ապրիլյան ցույցերի ժամանակ Էդուարդ Շարմազանովի եղբոր բռնի գործողությունների տեսանյութը: Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ մի խումբ ոստիկաններ Վանաձորում բռնի կերպով ավտոմեքենան էին նստեցրել ցուցարարներից մեկին, ով այդ գործողությունների ժամանակ վնասվածքներ էր ստացել: