Search
Close this search box.

Զինծառայողն մահացու վիրավորումը ստացել է կրծքավանդակի շրջանում. նա մահացել է հոսպիտալի ճանապարհին

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: