Search
Close this search box.

Իրավաբան Վահե Գրիգորյանի առևանգելու փորձի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է. «Նկատի ունենալով ԶԼՄ-ների հետաքրքրվածությունը՝ տեղեկացնում եմ, որ հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դատախազի որոշմամբ Վահե Գրիգորյանը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի վայրից ստացվել է տեսագրող սարքի միջոցով իրականացված տեսագրությունը: Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին»:

Հիշեցնենք, որ  օրեր առաջ «SOS» հաղորդաշարի ստեղծագործական խումբը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ երեկ գիշեր փորձել են առևանգել հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանին։ Նրանք առևանգման փորձը կապում են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աջակիցներից մեկի հետ: