Search
Close this search box.

«Յունիգրաֆ-Իքս»-ը խոշոր չափի գումարներ է յուրացրել. հարուցվել է քրեական գործ

Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի երևանցիներ,
աչքներդ լույս, Տարոնի դեմ քրեական գործ է հարուցվել։

Այսօր ստացա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության որոշումը, որում նշված է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ․

«Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով»: