Search
Close this search box.

Իրանի հավաքականի մարզիչը կատակել է Ռոնալդուին կանգնեցնելու միակ միջոցի վերաբերյալ

Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուս Կեյրուշը պատմել է այն մասին, թե ինչպես է իր թիմը փորձելու կանգնեցնել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին.

Իրանի ընտրանին Պորտուգալիայի հետ կմրցի ԱԱ-2018-ի խմբային փուլի 3-րդ տուրում:

«Հավանաբար, Ռոնալդուին կանգնեցնելու միակ միջոցը հուսալն է, որ Կրիշտիանուն խաղադաշտ դուրս կգա առանց ոգեշնչման, որ դա իր օրը չի լինի:

Իսկ մենք պետք է փորձենք փակել նրան, մշտապես պրեսինգի դիմել` ընդ որում միանգամից երկու ֆուտբոլիստով: Հենց այդպես հնարավոր կլինի նվազեցնել այն վտանգը, որ կգա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկից»,- Կայրուշի խոսքերն է փոխանցում «Спорт-Экспресс»-ը, գրում է armsport.am-ը:

Իրան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: