Search
Close this search box.

«Արաբկիր» ԲԿ-ում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն, տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Հունիսի 7-ին՝ ժամը 18:20-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ին, ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է ընդունվել 2018 թվականի հունվարին ծնված աղջիկ երեխա, ով նույն օրը 17:50-ին մահացել է: