Search
Close this search box.

«Ժամանակ». «Ճիշտ է, Փաշինյանը Սասունի թիմի անդամն է, բայց հրաժարական չեմ տալու». Հրազդանի քաղաքապետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նիստում վերջնականապես փոփոխվեցին եւ նշանակվեցին բոլոր մարզպետները: ՀՀԿ-ական մարզպետները գնացին, սակայն ՀՀԿ-ական քաղաքապետերը չեն շտապում եւ հայտարարում են, որ իրենք շարունակելու են աշխատել եւ որեւէ խոչընդոտ չեն տեսնում այլ քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ աշխատելու մեջ:

Նման հայտարարություն «Ժամանակ»-ի հետ զրույցում արդեն արել է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, երեկ էլ՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը:

«Հրաժարական չեմ տալու, հիմա ի՞նչ, բոլորը պետք է թողնեն էս երկրից գնա՞ն, ինչ է թե նոր քաղաքական թիմ է եկել: Ճիշտ է, ինքը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-խմբ) Սասունի թիմի անդամն է, բայց դե մեկը մյուսի հետ կապ չունի, կապ չեմ տեսնում: Մենք կարող ենք իրար հետ աշխատել եւ բարօրություն բերել քաղաքին»,-նշեց Դանիելյանը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: