Search
Close this search box.

ԿԳ նախարարի պնդմամբ` դպրոցներում դրամահավաքի դեպքերը բավականին պակասել են

Հայաստանի Հանրապետության դպրոցներում «Վերջին զանգ»-ի միջոցառումների համար իրականացվող դրամահավաքներն աստիճանաբար վերանում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվել: Դրամահավաքն ամբողջությամբ չի վերացել, բայց տոկոսային հարաբերությամբ պակասել է: Առավոտյան ոչ ամբողջական ինֆորմացիա եմ ստացել երեկվա հետ կապված, որ ոչ մի ավտոմեքենա տուգանային հրապարակ չի տարվել, և սա վկայում է, որ մեր աշակերտներն ու նրանց ծնողներն ավելի իրավագիտակից են դարձել և լսել են մեր հորդորները»,- ասաց Հարությունյանը: