Search
Close this search box.

Դաշնակցական մարզպետի կուտակած միլիոնավոր դոլարները

Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանն այս տարվա մարտի 27-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների թարմացված հայտարարագիրը: Պարզվում է՝ հանձինս Արթուր Խաչատրյանի Հայաստանում եւս մեկ միլիոնատեր կա` դոլարային: Ընդ որում, եթե նայենք Դաշնակցական մարզպետի եւ Սերժ Սարգսյանի հայտարարագրերը, ապա կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը կերազեր այդպիսի կարողություն ունենալ:

Արթուր Խաչատրյանի անշարժ գույքն արժե 19 միլիոն դրամ: Խաչատրյանի դրամական միջոցները տարեսկզբում կազմել են 3 մլն 200 հազար դրամ եւ 4 մլն դոլար, իսկ տարեվերջում փոքր-ինչ նվազել` դառնալով 2 մլն 500 հազար դրամ, եւ 3 մլն 500 հազար դոլար:

Արթուր Խաչատրյանի տարեկան եկամուտը կազմել է 14 մլն 728 հազար 516 դրամ, որից 3 մլն 122 հազար 672 դրամը գոյացել է աշխատավարձից, 3 մլն 111 հազար 844 դրամը՝ աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, 350 հազար դրամը՝ ստացված փոխառություններից, 8 մլն 144 հազար դրամը նույնպես ստացված փոխառություններից է գոյացել: