Երևանը շարունակում է Մոսկվայի հետ «Իսկանդեր» հրթիռային համակարգերի գնման շրջանակներում աշխատանքը: Այս մասին «Интерфакс»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մենք մշտապես աշխատում ենք մեր գործընկերների հետ սպառազինությունների մատակարարումների հնարավորության շուրջ, այդ թվում ֆինանսական գործիքների շրջանակներում»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ հաստատելով այն տեղեկությունը, որ Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է ստանալ «Իսկանդեր»-ների գնման համար երրորդ վարկը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 4-ից 5-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին: