Search
Close this search box.

«Հրապարակ». Բաբլոյանը «չի դավաճանի իր Նուարդին» և հաստատ խաղեր չի տա

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության` ապրիլի 9-18-ն ընկած ժամանակահատվածում երկիրը կղեկավարի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որն այս օրերին ՍԴ նախագահ է առաջադրում, ԲԴԽ անդամներ, առաջիկայում էլ կառաջադրի վարչապետին` որպես իշխող մեծամասնության ներկայացուցչի: Հրաժարական տված կառավարությունը` վարչապետից մինչև նախարարներ, կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ և կառաջնորդվեն նախկին Սահմանադրության նորմերով, որը, ի տարբերության նորի, չի նախատեսում վարչապետի կողմից ուժային կառույցների վերահսկողություն:

Բացառո՞ւմ եք, որ այդ օրերին կարող է տեղի ունենալ իշխանափոխություն, ինչպես եղավ 1998-ի փետրվարին, մի գիշերում։ «Անհնար է, եթե ուշադիր եք` պետաիրավական հանձնաժողովի ֆունկցիաները նույնպես խիստ առանցքային են, առանց նրա պառլամենտը որևէ բան անել չի կարող։ Կարծում եմ նաև, որ հենց այնպես չէր, որ այնտեղ նշանակեցին Գևորգ Կոստանյանին»,- ասաց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը՝ հավելելով․ «Հիմա հասկանում եք, չէ՞, թե ինչու Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ հենց Արա Բաբլոյանին առաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնում. սպասվող մեկշաբաթյա այդ լյուֆտի ընթացքում, որի ժամանակ բոլոր «աբիժնիկները», քաղաքական արմատական ուժերը ոտքի կանգնած կլինեն` ֆորսմաժոր պարտադրելու, խաղից Սերժ Սարգսյանին հանելու համար, Բաբլոյանը հաստատապես խաղեր չի տա, «չի դավաճանի իր Նուարդին», որքան էլ դյութեն, օ՜, շամիրամները»:

Իսկ որ Կոստանյանը գնաց վճռաբեկ դատարանի ղեկավար, էդ ժամանակ ի՞նչ եք անելու։ «Կարևորն էս անցումային փուլն անցնցում անցնելն է, հետո ջրի նման սաղ կհոսի»»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: