Search
Close this search box.

Մահացել է «Հարթակ» թերթի գլխավոր խմբագիր Կարեն Թումանյանը

Այսօր ՝ կյանքի 53-րդ տարում իր մահկանացուն է կնքել «Հարթակ» թերթի գլխավոր խմբագիր, համանուն կայքի պատասխանատու ,«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ նախագահ Կարեն Թումանյանը: Կարեն Թումանյանը վերջին տարիներին հանդես էր գալիս հրապարակախոսությամբ, նա անդամակցել է նաև ՕԵԿ-ին՝ զբաղվելով կուսակցական գործունեությամբ:

Օրեր առաջ նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր այս լուսանկարն ու գրել .«Իմ օրինակի վրա մի պարզ ճշմարտություն հասկացա. Եթե Դու վատառողջ ես, բայց շարունակում ես հաճույքով աշխատել, ուրեմն Դու քո աշխատանքը շատ ես սիրում»:

ArmLife.am-ի խմբագրակազմը ցավակցում է Կարեն Թումանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին՝ նրա անժամանակ կորստի կապակցությամբ: