Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հայրենիքի պաշտպանության ժամանակ ծանր վիրավորում ստացած տղաները մեկ հարկի տակ

Մարտի 17-ին “Դիրքապահ” քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունը հայրենիքի պաշտպանության ժամանակ ծանր վիրավորում ստացած տղաների համար իրականացրեց ժամանցային երեկո։ Երեկոյին ներկա էին Նաև հայտնի դերասնաններ։ Միջոցառմանը ներկա են եղել այժմ բուժում ստացող վիրավոր տղաները։ Միջոցառման նպատակն էր վիրավոր տղաներին հաճելի և հետաքրքիր ժամանակ պարգևել, ուրախանալ և օգնել տղաներին հոգեբանորեն, որպեսզի նրանք իրենց ավելի հզոր զգան։ Ժամանցային երեկոն իրականացավ սիրելի դերասանների հետ համագործակցելով, ինչպես նաև սիրված երգիչների կատարումներով։ Դերասանները և պատերազմին մասնակից տղաները մեկ հարկի տակ էին, ամեն բան շատ տպավորիչ էր: Դերասանները և’ հուզվում էին, և’ ուրախանում, և’ հպարտանում: Իսկ տղաներն էլ շատ տպավորված էին, որ մեկ հարկի տակ երգում- պարում, ուրախանում իրենց կողմից սիրված դերասանների հետ։ Ամբողջ միջոցառումը անցավ շատ բարձր տրամադրությամբ, բոլորը պարեցին, ուրախացան։ Այնքան տպավորիչ էր ամեն բան, որ չէինք կարողանում միմյանց հրաժեշտ տալ և մինչև կեսգիշեր միասին հրաշալի ժամանակ անցկացրեցինք: Դերասանները խոստացան ավելի հաճախակի մասնակցել նմանատիպ միջոցառումների, որը հնարավորություն է ընձեռնում լինել տղաների կողքին:

Միջոցառումը ամբողջությամ կազմակերպել էր “Դիրքապահ”քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ-ն և բոլոր ծախսերը հոգացել էր կազմակերպությունը’ նախորդ համերգից մնացած գումարի միջոցով։ Սակայն դերասանները իրենց կողմից 60000  դրամ գումար նվիրատվություն արեցին կազմակերպությանը։ Դերասանները կիսվեցին իրենց կարծիքներով և նշեցին, որ անչափ ուրախ են ,որ համագործակցում են “Դիրքապահ” քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ-ի հետ և ցանկանում են մասնակցել մեր ծրագրին, իսկ հետագայում նոր ծրագրեր իրականացնել։ Իսկ հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված տղաները ուղղակի նշեցին, որ եզակի, հրաշալի ու շատ հետաքրքիր օր էր իրենց համար: Նաև նշեցին,որ կուզենան էլի այսպիսի միջոցառումների մասնակցել: “Դիրքապահ”քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը խոստացավ տղաներին շարունակական դարձնել այսպիսի միջոցառումները։ Բոլոր նրանք ովքեր կցանկանան նվիրատվություն անել կազմակերպությանը նմանատիպ և մի շարք այլ կարևոր միջոցառումներ իրականացնելու համար կարող են կապվել մեզ հետ՝ մեր էջի միջոցով։

“Դիրքապահ”քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ