Search
Close this search box.

«Հրապարակ». Ի՞նչ եք խորացել, զինվոր է. զինվորին հուղարկավորելու հարցը բուռն քննարկման թեմա է դարձել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկայում տեղի ունենալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստում քննարկվելու է նաև հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը:

Հիշեցնենք` զինվորի դին նախ թույլ չտվեցին դնել եկեղեցում, հետո հուղարկավորվեց ոչ թե հոգևոր, այլ քաղաքացիական ծիսակարգով` մկրտված չլինելու պատճառով:

Ըստ մեր աղբյուրի` եկեղեցու քահանան, որը մեծ փորձառություն չունի, փորձել է զգուշավոր լինել, և քանի որ Գրիգորը երկար տարիներ Հայաստանում չի ապրել (Ռուսաստանում է եղել), տեղյակ պահել Շիրակի թեմի առաջնորդին։ Վերջինս ասել է` ի՞նչ եք խորացել, զինվոր է, քաղաքացիական կարգ կատարեք:

Հոգևոր խորհրդում քննարկվելու է ընդհանրապես մոտեցումը, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել: Բանն այն է, որ հայր Զաքարիայի «Երկու հարյուր հարց մկրտության մասին» գրքում գրվում է, որ մարդն անգամ կարող է մկրտվել մահվանից հետո, եթե կենդանության օրոք դեմ չի եղել մկրտվելուն, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: