Search
Close this search box.

Կանանց սիրտը նվաճելու մի քանի ոսկե կանոն

Հոգեբանները մշակել են կանանց  ուշադրությունը  գրավելու  մի քանի կանոներ, որոնք շատ պետք կգան նրաց սիրտը նվաճել ցանկացող տղամարդկանց: Դրանք չափազանց պարզ են և հեշտ կիրառելի:

Անհոգություն. Երբ  դուք  նրան   ցանկանում եք, ներսում եռում է կիրքը, նա անմիջապես զգում է դա, քանի որ ձեր օրգանիզմում արտադրվող  հորմոներն անամոթաբար  մատնում են ձեզ: Փորձեք ցույց չտալ, թե իրականում ինչ փոթորիկների դեմ եք  կռիվ  տալիս: Եթե կարողանաք ձեզ տիրապետել, և անհոգ ու անվրդով տեսք ունենալ, հավատացեք, դա կախարդական ազդեցություն  կունենա կնոջ վրա: Նա կանհանգստանա, թե արդյոք չի նվազել իր հմայքը, և ակամա կփորձի  միջոցներ ձեռնարկել` ձեր ուշադրությունը վերականգնելու  համար:

Ինքնավստահ կեցվածք. Ուղիղ ողնաշարը տղամարդու  առողջությունն ու ինքնավստահությունը մատնանշող  ազդանաշաներից է: Այդպիսի տղամարդիկ աննկատ չեն մնում: Որքան էլ ընկճված լինեք, ուսերը կախ մի գցեք. Մեջքն ուղիղ պահեք, քայլեք ինքնավստահ և … ժպտացեք:

Կատարեք խոստումները.Կնոջ օրգանիզմը  տղամարդկանցից  հուսալիություն է պահանջում: Այդ պատճառով սուտը, պարտականություններն  ու խոստումները չկատարելու  սովորությունը կանայք  գնահատում են որպես  տղամարդուն  ոչ բնորոշ հատկություններ: Այլ խոսքերով` եթե ինչ-որ բան եք խոստանում, թեկուզ կյանքի գնով կատարեք:

Խոհանոցային գաղտնիքներ. Հարց` ինչ պետք է անի տղամարդը կնոջ տրամադրությունը բարձրացնելու համար: Պատասխան` նա պետք է կերակուր պատրաստի: Կանայք, չգիտես ինչու, ցանկահարույց  են համարում այն տղամարդկանց, ովքեր համեղ պատրաստել գիտեն: Միևնույն է` բնությունից չես փախչի:

Հումոր. Ինչպես հայտնի է` հումորը դաժան իրականությանը  հարմարվելու  լավագույն զենքերից մեկն է: Լավ հումորի զգացում ունեցող  մարդն ավելի թեթև է տանում  վիճաբվանությունները, ավելի հեշտ է լեզու գտնում շրջապատի մարդկանց հետ:Կանայք սիրում են  այնպիսի տղամարդկանց, ովքեր  ձեռքի մի շարժումով այս դեպքում  հումորի միջոցով կարողանում են դուրս գալ սթրեսային հոգեվիճակներից: