Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի ելույթը խմբակային-կուսակցական խարդախություն է` ուղղված ՀՀ քաղաքացիներին

Պարոն Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ պարոն Սերժ Սարգսյանը չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել և պետք է ամեն ինչ համաձայնեցնի կուսակցության հետ: Հավատում եմ: Բայց դա նշանակում է նաև, որ 2014 թվականին ազգի առջև` երկրի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնին այլևս չհավակնելու վերաբերյալ երդում ուտելիս ևս նա կուսակցության համաձայնությունն ու հավանությունն ունեցել է: Այսինքն, ստացվում է, որ այն ժամանակ իր արածը ոչ թե պահով թելադրված ռոմանտիկ զեղում է եղել, այլ ՀՀ քաղաքացիներին խաբելուն ուղղած խմբակային-կուսակցական խարդախություն:ՀՀԿ-ականները պնդում են, որ պարոն Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, առանց հասկանալու, որ դրանով նաև իրենց կուսակցական կադրային ամլությունն են միայն ընդգծում` այսքան տարիների ընթացքում բոլորի համար տեսանելի գոնե մեկ-երկու հոգի փոխարինող գործիչ էլ չկարողացան “աճեցնել”: Բայց դե դա էլ է դե-ֆակտո իշխանության համար բնորոշ մի բան:
Խոսքը վերաբերվում էր Սերժ Սարգսյանի 2014 էվ հայտնի ելույթին.«Ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյբուքյան էջից