Search
Close this search box.

Մոսկվան` Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին

Կրեմլը չի մեկնաբանում հայաստանյան բողոքի ցույցերը՝ կապված Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի հետ, բայց միևնույն ժամանակ հանդես է գալիս Երևանի և Բուքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին։

«Ոչ, մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լարվածության և օրակարգում հայտնված բոլոր վիճահարույց հարցերի վերջնական կարգավորման համար», — լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որպեսզի հնարավորինս շուտ հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։