Search
Close this search box.

«Արսենալ»–«Մանչեսթեր Սիթի». Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի առաջին րոպեից

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում այսօր կկայանա «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» բաց թողնված հանդիպումը:

Թիմերն արդեն ժամանել են Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոն, որը լիովին մաքրվել է երեկ տեղացած ձնից:

Առաջինը թիմի կազմը հրապարակեց «Մանչեսթեր Սիթին», ապա՝ «Արսենալը»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի լոնդոնցիների մեկնարկային կազմում: