Search
Close this search box.

Դատվածություն ունեցող անձինք ֆինանսական ոլորտում ղեկավար չեն կարող լինել

Կառավարությունը հավանություն տվեց «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ կարգավորումների նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպությունների ղեկավար մարմինների կազմ:
«Փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջավադյանը: