Search
Close this search box.

Վրաստանում վերականգնել են երթևեկությունը դեպի Հայաստան

Վրաստանում վերականգնել են բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհին։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը, փոխանցում է Sputnik-ը։

Մարտի 28-ի առավոտյան բքի և վատ տեսանելիության պատճառով արգելվել րէ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ներպետական նշանակության Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94–110-րդ կիլոմետր (Պառավանի Լեռնանցք) հատվածում:

Նույն մայրուղու 110–147 կմ վրա երթևեկությունն արգելված էր ավելի քան 22 նստատեղ ունեցող ծանր բեռնատարների և տրանսպորտային միջոցների համար: