Search
Close this search box.

Պուգաչովային մտադիր են արտասահմանյան գործակալ ճանաչել. ՌԴ դատախազությունը սկսել է գործընթացը

ՌԴ Դաշնային հակակոռուպցիոն նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հայտնել է, որ գլխավոր դատախազությունը սկսել է փոփ երգչուհի Ալլա Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգ։ Այս մասին հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։

Վարչությունը համապատասխան հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն։ Գործընթաց սկսելու պատճառը կատարողի խոսքերն էին, որ «նորմալ մարդիկ չեն պատրաստվում վերադառնալ Ռուսաստան»։ Բացի այդ, երգչուհուն քննադատել են, քանի որ նա ոչ մի կերպ չի արձագանքել մարտի 22-ին «Կրոկուս» առևտրի և զվարճանքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը։

Ավելի վաղ փաստաբան Անդրեյ Ալեշկինը բացատրել էր Պուգաչովայի լռությունը ահաբեկչությունից հետո։

Մարտի սկզբին Պուգաչովան կտրուկ է արձագանքեց երգիչ Ստաս Միխայլովի՝ իր հասցեին հնչեցրած քննադատությանը, որ վերաբերում էր Ռուսաստանից Պուգաչովայի հեռանալուն։ Երգչուհին հայտարարել էր, որ նորմալ մարդիկ չեն պատրաստվում վերադառնալ ՌԴ։ Պուգաչովան նաև Ստաս Միխայլովին խորհուրդ էր տվել «փող աշխատել, քանի դեռ կարող է»։