Search
Close this search box.

Բաքուն Հայաստանի դեմ պшտերшզմ սшնձшզերծելու նոր մեղшվորների անուն է տալիս

«Հայաստանում ռեւանշիստական ​​տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից նման բացահայտ հայանպաստ հանրային դիրքորոշումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներին։ Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների պատասխանատվությունը»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի հետ։

«Այն շրջափուլում, երբ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա կայուն խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու բացառիկ հնարավորություն է ստեղծվում՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում էսկալացիայի ու լարվածության նոր ալիքներ հրահրել»,- ասել է ԱԳՆ խոսնակը