Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. Դшնшկшհшրել է հшրևшնին. վերջինս մшհшցել է

Մարտի 13-ի ժամը 18.58-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Գյումրու շտապօգնությունից հայտնել էին, որ կանչով մեկնել են Տիմիրազևի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 50-60 տարեկան տղամարդու դիակ՝ մարմնին դանակահարության հետքեր:

Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նշված տան բնակիչ, 1963 թ. ծնված Կարապետ Խ.-ն է:

Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Տիմիրազևի փողոցի նշված տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կարապետ Խ.-ին դանակահարել էր 47-ամյա հարևանը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժին, ապա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: