Search
Close this search box.

Սպшնnւթյnւն՝ Գյումրիում

Այսօր՝ մարտի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիմիրազի փողոցի 2/2 հասցեում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարեկները սահմանազատել են տարածքը իսկ տարածքում ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի, արնանման հետքեր։ 
Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով մահացածը Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Կարապետ Խ․-ն է։Ոստիկանությունն ու քննչական  վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ Սպանության կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը։