Search
Close this search box.

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում

Երեկ՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Բյուրեղավանի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բյուրեղավան քաղաքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են ծառից կախված տղամարդու դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ե․ Ս․-ն է, ում բակում, ծառից կախված վիճակում, հայտնաբերել է նրա կինը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։եպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։