Search
Close this search box.

14 դի է հայտնաբերվել Իլ-76 ռազմական օդանավի կnրծանման վայրում. Նոր տեղեկություններ

Իվանովոյի մարզում Իլ-76 ռազմական օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 14 դի։ Նրանց ինքնությունը պարզվում է։ Այս մասին գրում է «112»-ը՝ հղում անելով աղբյուրին։

Ինքնաթիռում գտնվող մարդկանց ճակատագրի մասին դեռ պաշտոնական տեղեկություն չկա։

Տեղում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունները: Վարկածներից մեկի համաձայն՝ ինքնաթիռում կարող էին լինել ևս մի քանի չգրանցված ուղևորներ։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կեսօրին Իվանովոյի մարզում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ վթարի պատճառը շարժիչի բռնկումն է եղել։