Search
Close this search box.

Երևանում ջրծшղիկից երեխա է մшհшցել

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՀԱԶԱՆԳ

Այսօր, ըստ մեր հավաստի աղբյուրների, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառու (Հ..Կ Տ…Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Հավելեմ, որ ըստ միջազգային ցուցանիշի, ջրծաղիկ վարակից մահացությունը արձանագրվում է 60000 դեպքից 1-ի մոտ:

2020թ. հունիսին ՀՀ առողջապահության պատասխանատուն ասում էր, որ «Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում նորմայի սահմաններում է»:

ՀՀ Կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, այս մահվան դեպքը գալիս է համալրելու այն կարծիքը, որ ձեր վարած մասնագիտական, կադրային քաղաքականությունը Հայաստանում մեղմ ասած կործանանար է: Դուք խառնել եք առաջնայինը երկրորդայինի հետ, ձեր ներկայացրած ծրագրերը ժամանակավրեպ են և միայն գլխացավանք են առաջացնում հանրության համար, դուք համարում եք, որ ջրծաղիկը կառավարելի վիրուսային վարակ է, բայց ինը տարեկան երեխա է մահանում:

Հ.Գ. Վերանայեք ձեր բոլոր ծրագրերը, այլապես այս մահերը մտնելու են նաև ձեր բակերը:

Մեր մասնագիտական թիմը այս պահին պատրաստում է հարցում պատկան մարմիններին սույն մահվան դեպքի մասնագիտական մանրամասնութունները պարզելու համար»: