Search
Close this search box.

Աղբավայրի վերածված այս շինության մեջ 10 ընտանիք է ապրում

Վահան Թումասյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.

Գյումրու կենտրոնում գտնվող նախկին գործարանային այս կիսափլված, հակահիգենիկ պայմաններով շինությունում 10-ից ավելի ընտանիք է բնակվում: Տարին մի քանի անգամ, մաս-մաս ինքնափլուզվում է այս աղբավայր դարձած շինությունը, բայց այն նմանվել է, այսպես կոչված մի անառիկ բերդի և իշխանությունների հայտարարություններով բնակիչնեը չեն լքում, որպեսզի 30-ամյա աղբավայրը քանդեն ու հեռացնեն քաղաքի կենտրոնից: Հետաքրքիր պատճառաբանություն է, իրապես դեմոկրատ իշխանության կեցվածք, ամեն ինչ ուզում են, որ ժողովրդի սրտով ու ցանկությամբ լինի: Հետո էլ ասում ենք, թե ժողովրդավարության պակաս ունենք: