Search
Close this search box.

Ավդեևկայի առաջին բնակիչները ռուսական անձնագրեր են ստացել

Ավդեևկայի առաջին բնակիչները ռուսական անձնագրեր են ստացել: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Յասինովատսկի շրջանի ղեկավար Դմիտրի Շևչենկոն:

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացու առաջին անձնագրերը ստացել են ազատագրված Ավդեևկայի բնակիչները: Շնորհավորում ենք»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ավդեևկայի ամբողջական գրավման մասին։ Ազատագրված տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 31,75 քառակուսի կիլոմետր: