Search
Close this search box.

Բրյուսելի անօթեւաններին ցրտից փրկելու համար կձերբակալեն

Բրյուսելի քաղաքապետը հրամայել է գիշերվա ընթացքում անօթեւաններին, ովքեր կհրաժարվեն գիշերակացից, ձերբակալել՝ այս շաբաթ մինուսային ջերմաստիճանից նրանց պաշտպանելու համար, հաղորդում է Reuters-ը:

Հաջորդ շաբաթ Բրյուսելում ջերմաստիճանը կիջնի մինչեւ -10 աստիճան, սպասվում են նաեւ ուժեղ քամիներ:

Քաղաքապետարանը ոստիկանությանը խնդրել է բոլոր անօթեւաններին ապաստարաններ տանել, անգամ եթե նրանք չուզենան այնտեղ գնալ: Բրյուսելի շրջանում ավելի քան 3000 անօթեւան կա: