Search
Close this search box.

Հերթական ինքնասպանության դեպքն է կանխվել

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Կիևյան կամրջի տարածքում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի կին բարձրացել է Կիևյան կամիջի վրա, անցել վտանգավոր եզրագիծը և քաղաքացիներին հայտնում է, որ հոգնել է կյանքից և ցանկանում է իրեն ցած նետել:

Ոստիկանները մոտ 30 րոպե բանակցություններ են վարել կնոջ հետ և կարողացել են նրան համոզել, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի:

Ոստիկաններին այդ կինը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով է ցանկանում ինքնասպասն լինել:

Կայքի տեղեկություններով՝ այդ կինը Երևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Մարինե Հ.-ն է, ում ոստիկանները տեղափոխել են Մաշտոցի Ոստիկանություն, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: