Search
Close this search box.

Գրավեցին. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ռուսաստանի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ավդեևկան, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Այսօր Կրեմլում ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Կ.Շոյգուն զեկուցել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ավդեևկա քաղաքի վերահսկողությունն ամբողջությամբ վերցնելու մասին, որը եղել է Ուկրաինայի զինված ուժերի հզոր պաշտպանական ստորաբաժանումը»,- ասվում է հրապարակման մեջ։

Ռուսաստանի զինված ուժերն ազատագրել է 31,75 քառակուսի կիլոմետր տարածք։ Օրվա ընթացքում բնակավայրի համար մղվող մարտերում հակառակորդը կորցրել է ավելի քան 1,5 հազար զինվոր։

Քաղաքի ազատագրումը հնարավորություն է տվել առաջնագիծը հեռացնել Դոնեցկից՝ զգալիորեն պաշտպանելով ԴԺՀ-ի մայրաքաղաքը ուկրաինական բանակի հարձակումներից, ընդգծել է նախարարությունը։