Search
Close this search box.

Հրամայել է զորքերը դուրս բերել քաղաքից

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին որոշել է դուրս բերել ստորաբաժանումները Ավդեևկայից, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Ելնելով Ավդեևկայի շուրջ ստեղծված իրավիճակից, շրջափակումից խուսափելու և զինվորականների կյանքն ու առողջությունը պահպանելու համար ես որոշեցի դուրս բերել մեր ստորաբաժանումները քաղաքից և անցնել պաշտպանության՝ առավել շահեկան բնագծերում»,- սոցկայքի իր էջում գրել է գեներալը։

Նա նշել է, որ ուկրաինացի պաշտպաններն արժանապատվորեն կատարել են իրենց մարտական ​​պարտքը, արել ամեն ինչ՝ ոչնչացնելու ռուսական զորամասերը, ինչպես նաև պատճառել զգալի կորուստներ։