Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ. կպայքարի Եվրոպայի 7-րդ չեմպիոնության համար

Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ վստահ հաղթանակը տարավ եւ 7-րդ անգամ կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի եւ գործող չեմպիոն, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց բելառուս Աբուբակար Խասլախանավի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով՝ ոչ մի շանս չստալով բելառուս ըմբիշին: