Search
Close this search box.

Հայտնի է՝ ՊՍԺ-ն որքան է առաջարկում Մբապպեին նոր պայմանագրով

Փարիզյան ՊՍԺ-ն առաջարկ է արել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեին՝ նրան թիմում պահելու համար։ Այս մասին El Chiringuito-ում հայտնել է Le Parisien-ի լրագրող Ֆրանսուա Դեյվիդը։
Նրա հայտարարության համաձայն, ՊՍԺ-ն ֆուտբոլիստին առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ 160 միլիոն եվրո ընդհանուր գումարի համար՝ 80 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար:

Գազետա.ռու-ն գրում է, որ Մբապպեն դեռ մտադիր է տեղափոխվել «Ռեալ», բայց եթե իսպանական թիմի առաջարկը «ավելի բարձր չլինի, քան Ջուդ Բելինգհեմին կամ Վինիսիուս Ժունիորին արված առաջարկը, Կիլիանը կարող է մնալ Փարիզում»։

Մբապպեն ՊՍԺ-ում է խաղում 2018 թվականից՝ «Մոնակոյից» տեղափոխվելուց հետո։ Փարիզյան ակումբի հետ պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, ուստի ֆուտբոլիստն արդեն կարող է նախնական պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։