Search
Close this search box.

ՖԻՖԱ-ն մեկնաբանել է կապույտ քարտի մասին լուրերը

ՖԻՖԱ-ն հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով կապույտ քարտի մասին լուրերին:

«ՖԻՖԱ-ն ցանկանում է հստակեցնել, որ ֆուտբոլի բարձրագույն լիգաներում, այսպես կոչված, կապույտ քարտի մասին լուրերը սխալ են և վաղաժամ:

Ցանկացած նման նորարարություն, եթե իրականացվի, պետք է սահմանափակվի ավելի ցածր մակարդակներում պատասխանատու փորձարկումներով։

ՖԻՖԱ-ն հավատարիմ կմնա այս դիրքորոշմանը մարտի 2-ին կայանալիք IFAB-ի տարեկան ընդհանուր ժողովում հարցը քննարկելիս»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հավանություն է տվել ֆուտբոլում կապույտ քարտի ներդրմանը: Նշվում է, որ կապույտ քարտ կստանա այն ֆուտբոլիստը, որը կվիճի մրցավարների հետ կամ մարտավարական խախտումներ կանի։

Կապույտ քարտ ստանալու դեպքում ֆուտբոլիստը 10 րոպեով կհեռացվի խաղադաշտից:
1 կապույտ ու 1 դեղին քարտ ունենալու դեպքում խաղացողը միանգամից կստանա կարմիր քարտ։ Ֆուտբոլիստը խաղը կլքի նաև երկու կապույտ քարտ ունենալու դեպքում։
Նորամուծությունն առաջին հերթին կգործարկվի կանանց և երիտասարդական մրցաշարերում, ինչպես նաև ակումբային առավել ցածր լիգաներում: