Search
Close this search box.

Ի՞նչ է կատարվում Սլովակիայում

Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով կառավարության ծրագրած քրեական օրենսդրության բարեփոխման դեմ, հաղորդում է SME պարբերականը:

Բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի 29 քաղաքներում, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ, 30 հազարը՝ Բրատիսլավայում:

Ցույցերի առիթ է դարձել Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած կառավարության նախաձեռնությունը, որն է՝ քրեական օրենսդրության լայնածավալ բարեփոխում իրականացնելը: Այն նախատեսում է պատժի մեղմացում որոշ տնտեսական, գույքային հանցագործությունների համար:

Բարեփոխումը նախատեսում է նաև հատուկ դատախազության լուծարումը։