Search
Close this search box.

Եվրոպայի չեմպիոնը Հայաստան է գալիս

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան հունվարի 16-ից 20-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում է հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը Հայաստան է գալու պալատի հրավերով։
«Այցի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը»,– նշվում է հաղորդագրությունում։
Նիկոլա Անելկան Ֆրանսիայի ընտրանու կազմում անցկացրել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա խաղացել է բազմաթիվ հեղինակային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, «Արսենալում», «Ռեալ Մադրիդում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», «Յուվենտուսում»: