Search
Close this search box.

Որովայնի ճարպից ազատվելու արդյունավետ միջոցը

Եթե բարեկազմ մարմին ունենալը ձեզ համար խնդիր է, ապա դուք կարող եք հեշտությամբ այդ խնդրից ազատվել այս հրաշագործ միջոցի օգնությամբ:

Որովայնի ճարպը որովայնի խոռոչի շուրջ կուտակված ճարպի տեսակ է, եւ դրա դեմ պայքարելը շատ դժվար է, այդ պատճառով շատերը տարբեր դիետաներ փորձելով՝ հրաժարվում են շարունակել: Եթե ձեզ տանջում է այդ հարցը եւ մտադիր եք դիմել վիրաբուժական միջամտությունների, ապա պետք է ձեզ հիասթափեցնենք, քանի որ վիրաբույժները դեռ չեն կարող նման վիրահատություններ անցկացնել:

 Այսպես, քայլ 1. պետք է անցնել առողջ եւ ճիշտ սննդակարգի: Վերանայեք ձեր սննդակարգը եւ ավելացրեք բուսական ծագում ունեցող սննդի օգտագործումը: Կատարյալ սննդակարգը պետք է 70 տոկոսով բաղկացած լինի մրգերից եւ բանջարեղենից:

Քայլ 2. օգտագործեք հատուկ ըմպելիք, որը պայքարում է որովայնի ճարպի դեմ արագ եւ արդյունավետ:

Ճարպն այրող ըմպելիք

Բաղադրիչներ՝

1 թարմ վարունգ

1 նեխուրի ցողուն

3 կտոր արքայախնձոր

1 բաժակ մաղադանոսի տերեւ

Բոլոր բաղադրիչները լավ լվանալուց եւ մանր կտրատելուց հետո լցնել բլենդերի մեջ եւ հարել: Ըմպելիքն իր բաղադրությամբ մուս է հիշեցնում:

Որպեսզի ոչ մի վիտամին չկորցնեք, խմեք այն միջուկի հետ միասին: Ըմպելիքը պետք է խմել ամեն առավոտյան քաղցած վիճակում: Պատրաստեք մի քանի չափաբաժին, սակայն սառնարանում չպետք է պահել: Բուժման ընթացքը մեկ շաբաթ է, դրանից հետո կարող եք 1-2 ամիս դադար տալ:

Ինչո՞ւ է կարեւոր ազատվել որովայնի ճարպից

Բացի նրանից, որ ազդում է գեղեցիկ կազմվածք ունենալու վրա, նաեւ վտանգավոր է: Նման նստվածքները պաշտպանում են ներքին օրգանները, սակայն եթե դրանց ծավալը չի գերազանցում օրգանիզմի ճարպային բջիջների 10-15 տոկոսը:

Երբ որովայնի ճարպը կուտակվում է, այն կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել՝

*հորմոնալ խանգարումներ

*երակների վարիկոզ լայնացում

*սրտամկանի ինֆարկտ

*ուռուցքային հիվանդություններ

*նյութափոխանակության խանգարումներ

Վերանայեք սննդակարգը

Կարեւոր խորհուրդներից է շատ չուտել եւ չուտել գիշերը: Նաեւ անհրաժեշտ է շաբաթվա մեջ մեկ օր բեռնաթափման օր անել: Ձեզ ենք ներկայացնում նաեւ մթերքներ, որոնք պետք է առհասարակ վերացնել սննդակարգից՝ ճարպոտ յուղ, հացաբուլկեղեն, տապակած կարտոֆիլ, հալած/բուսական/սերուցքային կարագ, չիպսեր, թթվասեր եւ մայոնեզ, երշիկեղեն, շոկոլադ, կոնֆետ եւ տորթ:

Կան նաեւ մի շարք մթերքներ, որոնք, ընդհակառակը, պետք է օգտագործել շատ եւ հաճախ: Դրանց թվին են պատկանում բադի, հնդկահավի, սագի, տավարի միսը եւ կաթնաշոռը: Ավելի շատ միրգ եւ բանջարեղեն օգտագործեք: