Search
Close this search box.

Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Արգիշտի Հակոբյանը (63 կգ) հաղթեց բելառուս Իվան Սինյակին ու դարձավ աշխարհի չեմպիոն։

Բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչի մրցումային երկրորդ օրը պայքարում էին Հայաստանի վեց ներկայացուցիչներ։